|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկանության Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Գողթ գյուղի բնակիչ Գարեգին Գինոսյանը թմրանյութ է պահում և օգտագործում։
Ձեռք բերված տեղեկությունների համաձայն, Գինոսյանը իր տանը և այգում զբաղվում էր թմարմիջոցի ապօրինի մշակմամբ, տանը և կից շինության տարածքում պահում «մարխուանա»։
Օգոստոսի 14-ին նշված փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում, ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, Գառնիի բաժանմունքի քրեական հետախույզների հետ, հիշյալ տան հողամասի զննությամբ հայտնաբերել են ընդհանուր 4 կգ կշռով, 25 մշակված կանեփանման բույս։
Հայտնաբերվածն առգրավվել է։
Նշանակվել փորձաքննություն։
Նախաքննությունը շարունակվում է։