|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին այցելել է Մարտունու շրջանի Գիշի գյուղ եւ ներկա գտնվել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի կողմից կապիտալ վերանորոգված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը Ճարտար քաղաքում մասնակցել է նոր զբոսայգու, հանդիսությունների տան եւ մինի-ֆուտբոլի մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել հիմնադրամի հիմնադիր, ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանին եւ նույն հիմնադրամի անդամ, բարերար Սերգեյ Ավետիսյանին ծրագրերն իրականացնելու համար՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես նպաստում են Արցախի շրջանների եւ բնակավայրերի շենացմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Միջոցառումներին մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: