|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցում շարունակում է բուժում ստանալ հակառակորդի արկից բեկորային վիրավորում ստացած 12-ամյա Վարդան Անդրեասյանը:
Yerkir.am-ին հիվանդանոցից հայտնեցին, որ տղան ստացիոնար բուժում է ստանում:
«Նա հենակների օգնությամբ սկսել է քայլել: Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են բավարար: Վարդանը հիվանդանոցում կմնա` մինչև հենակներով ազատ քայլի: Տղայի հաջորդ վիրահատությունը նախատեսվում է վեց ամսից. այդ ժամանակ կհեռացվի ազդրի արտաքին ֆիքսացիայի սարքը, ինչն էլ երեխային ազատ քայլելու հնարավորություն կտա»,- ասացին հիվանդանոցից:
Ի դեպ, բեկորային վիրավորում ստացած մյուս տղան` 11-ամյա Գևորգ Գրիգորյանը, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, նա ազատ քայլում է: