|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սոցկայքերում տարածվել է տեսանյութ, որում երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստի կոչում ստացած Արմենչիկն ինչ-որ օգնություն է տրամադրում զորամասերից մեկի զինվորներին: Տեսանյութը համացանցում մեծ քննադատության է արժանացել ու հասարակության զայրույթն առաջացրել, քանի որ զինվորները, շարք կանգնած, հերթով մոտենում ու վերցնում են պոլիէթիլենային տոպրակով ինչ-որ բան, իսկ այդ ընթացքում Արմենչիկն ուշադիր հետևում է` արդյո՞ք ֆիքսվեց, որ բարեգործություն է անում:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղյակ չէ, թե որտեղ և որ զորամասում է դա տեղի ունեցել:
Հարցին, թե արդյո՞ք վիրավորական չէ, որ զինվորներին շարել և նման կերպ են օգնություն բաժանում, նա նշեց, որ, այո, վիրավորական է: «Մենք հիմա փորձում ենք հասկանալ` որ զորամասում է դա տեղի ունեցել, քանի որ միգուցե Ղարաբաղի զորամասերից մեկում է եղել, դրա համար էլ ես ինֆորմացիա չունեմ»,- ասաց Հովհաննիսյանը: