|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել Էջմիածին քաղաքում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀԿ հայտարարության մասին.
«ԱԺ արտահերթ ընտրությունների շրջանակներում Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչությունը Էջմիածին քաղաքում խոչընդոտելու դեպքի և այդ առթիվ ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հայտարարություն տալու վերաբերյալ ՀՀԿ նախընտրական շտաբի՝ այսօր տարածած հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հայտնել հետևյալը:
ՀՀԿ նախընտրական շտաբի կողմից ներկայացված հաղորդումը ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Վաղարշապատի քննչական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով: Մարզի դատախազի կողմից հանձնարարվել է անհապաղ իրականացնել անհրաժեշտ բոլոր գործողությունները ներկայացված հանգամանքները պարզելու և տեղի ունեցածին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ»: