|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է շտապ մեկօրյա այց կատարել Բաքու. haqqin.az-ի մոսկովյան գրասենյակին հայտնել է նրա` ՌԴ իշխանական շրջանակներին մոտ աղբյուրը:
Ըստ աղբյուրի` Պուտինի այցը Բաքու կարող է կայանալ ամենամոտ ժամանակներում: Ավելին` արդեն հրաման է տրվել պատրաստել նրա ինքնաթիռը: Անսպասելի նախապատրաստությունը վկայում է, որ խոսքը հրատապ առաքելության մասին է:
Միաժամանակ, կայքի աղբյուրը նշել է, որ վերջնական որոշումը կայացվելու է Պուտինի` Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ խորհրդակցություններից հետո: