|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ադրբեջանական haqqin.az-ին անհանգստացնում է այն փաստը, որ ռուսական առաջատար ալիքներից մեկը՝ НТВ-ն, ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրելու:
«НТВ-ն «հեռուստառումբ» է պատրաստում Թուրքիայի համար «ցեղասպանության» վերաբերյալ հայկական առասպելի 100-ամյակի օրը: Մինչ ռուսական պատվիրակությունը Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ ներկա կլինի Չանաքքալեում նախատեսված միջոցառումներին, ռուսական НТВ-ն կցուցադրի փաստագրական ֆիլմ՝ «Ցեղասպանություն. սկիզբը»»,- գրում է կայքը:
Այնուհետև ադրբեջանական ԶԼՄ-ն, շարունակելով եղբայրական Թուրքիային աջակցելու և արդարացնելու քաղաքականոթյունը, հերթական լեգենդն է պատմում Հայոց ցեղասպանության մասին՝ փորձելով ժխտել իրողությունը: