|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Սոֆիայում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևի դեմ առ դեմ հանդիպումը:
Ադրբեջանական haqqin.az-ը հայտնում է, որ հանդիպման ժամանակ կարևոր որոշում է կայացվել՝ վերակենդանացնել «Նաբուկո» նախագիծը, որը ենթադրում է ադրբեջանական գազի մատակարարում Եվրոպա: Կողմերը ստորագրել են համապատասխան պայմանագիրը:
«Արդեն այսօր պարոն Ալիևի հետ միասին կներկայացնենք այդ նախագիծը Եվրահանձնաժողովին: Բուլղարիան նաև իր դիրքորոշումը կցուցադրի «Թուրքական հոսք» նախագծի վերաբերյալ, որն իրականացնում են Ռուսաստանը և Թուրքիան»,- ասել է Բուլղարիայի նախագահը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը հրաժարվեց Բուլղարիայի տարածքով անցնող «Հարավային հոսք» նախագծից՝ փոխարինելով այն «Թուրքական հոսք» նախագծով: