|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ապրիլի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատում կայացել է հանդիպում արդյունաբերողների հետ:
Ներկայացնելով ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի իրականացրած աշխատանքն ու գործառույթները` պալատի նախագահ Մարտին Սարգսյանը անդրադարձել է արդյունաբերողների առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման առաջնահերթություններին:
Քննարկվել են արտահանման, ներդրումներին, մաքսային, հարկային, ոլորտային անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններին առնչվող հարցեր:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է տնտեսության զարգացման տեսլականը, նշել փոփոխությունների իրականացման գործում գործարարների ակտիվության անհրաժեշտությունը և լսելով հանդիպմանը ներկա ընկերությունների ղեկավարների բարձրացրած խնդիրները` հանդիպմանը մասնակից էկոնոմիկայի նախարարության ոլորտային պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները դարձնել պարբերական` ՀՀ էկոնոմիկայի նախարարին նախօրոք ներկայացված առաջարկությունների շուրջ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով: