|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քիչ առաջ Երեւանում մեկնարկեց ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի հերթական նիստը` «Համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցության ուժեղացումը» թեմայով: Նիստին ներկա են ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները:
Ի դեպ, նախատեսված էր, որ հանդիպմանը ներկա պետք է լինի նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն նա բացակայում է:
ԱՊՀ երկրների արդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին: Նիստի ընթացքում քննարկվելու են էլեկտրոնային առևտրին առնչվող, ինտելեկտուալ սեփականության ոլորտում իրավունքների պաշտպանության, միջազգային առևտրային արբիտրաժին վերաբերող և այլ հարցեր: