|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ամփոփելով իրեն ուղված պատգամավորների հարցերը, նշեց, որ հանձնաժողովի կարգավորող մի շարք ոլորտներից հարցերը հնչեցին միայն գազի ու «Որոտան» կասկադի մասին: Նա նշեց, որ գազի հետ կապված հարցերի մեծ մասը որևէ կապ և առնչություն չունի իր ղեկավարած հանձնաժողովի հետ:
«Այդ հարցերը մեր հանձնաժողովի հետ ոչ մի կապ չունեն: Նույնիսկ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ինձ վրա հոդված դրեց` ութից տասը տարի ազատազրկմամբ»,- դժգոհեց Ռոբերտ Նազարյանը:
Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ Արծվիկ Մինասյանն արդեն ասել է, որ իրեն նկատի չի ունեցել, ինչին Ռոբերտ Նազարյանն արձագանքեց. «Դե բազմաթիվ մարդիկ մեզ հիմա նայում են, կարող են նաև այդպես հասկանալ»: Իր ամփոփիչ ելույթն ավարտելով Ռոբերտ Նազարյանը նշեց, որ անելիքներ շատ կան, բայց ինքը կցանկանար, որ հաջորդ անգամ, երբ ինքը ներկայացնի տարեկան զեկույցը, բոլորը ավելի հասկացված լինեն: «Լավ կլիներ մինչ ԱԺ-ին ներկայացնելը, հանդիպենք, հավաքվենք, խոսենք ու էստեղ քիչ բան մնա խոսելու»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: