|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանում իրենց բացակայություններով աչքի ընկնող պատգամավորների տասնյակում գերակշռում են ԲՀԿ-ականները: Ամենաակտիվ պատգամավորը շարունակում է մնալ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, ամենաշատը կողմ քվեարկածները ՀՀԿ-ականներ են, մասնավորապես` Հովհաննես Սահակյանը և Ռազմիկ Զոհրաբյանը: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողներին հայտնեց ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանն էլ անդրադարձավ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի գործունեությանը: Նրա խոսքով` նստաշրջանի ընթացքում հանձնաժողովն ընդամենը մեկ դիմում է ընդունել, որը մերժվել է: Ըստ Աբրահամյանի` այս ցուցանիշը վկայում է հանձնաժողովի նկատմամբ հանրության վստահության անկման, ինչպես նաև պատգամավորների կողմից այն չկարևորելու հանգամանքի մասին: Նա նշեց, որ էթիկայի հանձնաժողովւմ ՀՀԿԼ-ն փոքրամասնություն է կազմում, ինչը պետք է դրդեր ընդդիմադիր ուժերին ավելի ակտիվ լինել, սակայն նման բան չի արձանագրվել: Աբրահամյանի կարծիքով` դրա հիմնական պատճառներից մեկը գուցե այն է, որ ընդունված որոշումները քաղաքական ենթատեքստ ունեն, նաեւ` նախադեպերը, երբ պատգամավորների նկատմամբ որոշումներ են կայացվում, սակայն նրանք շարունակում են իրենց ոչ հարիր վարքագիծը: