|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր` ԱԺ հայտարարությունների ժամին, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսեց հետբուհական մասնագիտական համակարգում ռեֆորմներ անցկացնելու կարևորության մասին:
Ըստ պատգամավորի` այդ համակարգը ներկայումս հակասում է միջազգային չափանիշներին, մասնավորապես` եվրոպական բարձրագույն կրթության տարածքի կողմից առաջարկվող մոտեցումներին:
«Ոլորտի կարգավորումը չափազանց կենտրոնացված է, ինչը չի նպաստում ոլորտի զարգացմանը, գիտական աստիճանաշնորհման համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Հայաստանում գիտական աստիճանները շնորհում է ԲՈՀ-ը` զրկելով բուհերին ինքնավարությունը լիարժեք իրացնելու հնարավորությունից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այս ոլորտում աշխարհի լավագույն փորձն ընդգրկված է ՀՅԴ-ի կողմից մշակված` բարեփոխումների փաթեթում, որի վերաբերյալ ՀՅԴ-ն առաջիկայում սկսելու է քննարկումներ: