|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայտնել ենք, որ, Yerkir.am-ի տեղեկություններով, 63 համարի ավտոբուսի պայթելու դեպքի վայրում հայտնաբերված քարտի բաժանորդը կենցաղային հողի վրա դժգոհություններ է ունեցել ազգականներից և նախապատրաստվել էր պայթեցման եղանակով վնասել նրանց: Մեզ հասած նախնական վարկածի համաձայն` հավանաբար, հենց նա էլ պայթուցիկ նյութեր է տեղափոխել ավտոբուսով, քանի որ ամենից շատ նրա մարմինն է վնասվել:
Իրավաբան.net-ի տեղեկություններով` նախկինում երկու անգամ դատված երիտասարդը պայթուցիկը այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթեցնելու նպատակով: Իրավաբան.net-ը գտնվել է նրա բնակության վայրում, որտեղ քննչական գործողություններ էին կատարվում: Կայքի տեղեկություններով` նաև չեն հայտնաբերվել օտար մետաղական տարրեր, որոնք կիրառում են պայթուցիկի վնասակարությունը մեծացնելու նպատակով, այսինքն՝ ահաբեկչություն կատարելու վարկածը հերքվում է:
Լուսանկարը` Իրավաբան.net-ի