|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելուց հետո, վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի: Մասնավորապես` հարցին, թե արդյո՞ք ճիշտ էր Երևանից Մոսկվա տեղափոխված` ԵՏՄ միջկառավարական նիստին մասնակցելու որոշումը, պատասխանեց. «Երկրի վարչապետը չպետք է զգացմունքներով որոշում կայացնի, պետք է մտածենք` մեր պետության շահերից ելնելով»:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստան այցի ժամանակ խնդրել էր իրեն, որ մասնակցի այդ նիստին: «Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն հատվածին, որն ասում էր՝ մի' գնացեք, մի' մասնակցեք, բայց կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր ու արդյունավետ: Մենք պետք է ամրապնդենք մեր դաշնակից պետությունների հետ հարաբերությունները: Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի՝ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները պետք է ամրապնդենք»,- ասաց վարչապետը` հավելելով, որ մայիսի 20-ին ԵԱՏՄ վարչապետերի խորհրդի նիստն անցկացվելու է Երևանում: