|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնն այսուհետ գեղարվեստական ղեկավար կունենա: Թատրոնի տնօրենը` Վարդան Մկրտչյանը, թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակել ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին:
Վարդան Մկրտչյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ գեղարվեստական ղեկավարի նշանակումը միայն մեկ միտում ունի` ակտիվացնել թատրոնի գեղարվեստական կյանքը և դրա որակն ավելի բարձրացնել:
Հարցին, թե ի՞նչ դերակատարում է ունենալու ինքը թատրոնում, Մկրտչյանը պատասխանեց, որ, ինչպես միշտ, շարունակելու է օգտակար լինել թատրոնին: «Այսինքն` այնպես չէ, որ մեկը գալիս է, մյուսի գործառույթը նվազում է և հակառակը: Պետք է կառուցողական շարժվել: Չպետք է մեկի գալով մյուսի գնալը պայմանավորել»,- ասաց նա:
Ի դեպ, երկուշաբթի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը թատրոնի անձնակազմին կներկայացնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարին։