|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Սեյրան Օհանյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել վերջին օրերին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետ կապված խնդիրներ: Երկուստեք կարևորվել է սերտ համագործակցության ընդլայնումը և խորացումը` որպես Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ամրապնդման եւ տարածաշրջանում կայունության պահպանման առանցքային գործոն:
Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև ՊԲ հրամկազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը, փոխգործակցության շրջանակում պլանների ճշգրտման խնդիրները և առաջնահերթ անելիքները, որոնց վերաբերյալ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է իր նկատառումները: