|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Արագածոտնի մարզում, yerkir.am և azatutyun.am կայքերի լրագրողների խնդրանքով, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձավ սահմանին տիրող իրավիճակին:
Նախարարի խոսքով՝ վերջին օրերին համեմատաբար հանգստություն է տիրում, թեեւ ոտնձգություններ կան:
«Պարբերաբար փորձեր լինում են, նաև` դիպուկահարների կրակոցներ, սակայն առաջին գծի մեր ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են իրավիճակը»,- ասաց Օհանյանը և հավելեց, որ ներկայումս կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում` առաջնագծի կահավորման, անվտանգության ապահովման, դիվերսիոն հարձակումներին դիմակայելու համար:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում շատ է խոսվում Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին, նախարարն արձագանքեց. «Ղարաբաղի ամենահզոր խաղաղապահ ուժերը ԼՂՀ-ի Պաշտպանության բանակն է, որն այսօր իրականացնում է իր առջև դրված խնդիրները»: