|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ ՀԱՊԿ գագաթաժողովում բարձրացվել են սահմանային լարվածության հետ կապված բոլոր հարցերը: «Այն խնդիրները, որոնք այսօր առօրյայում դրված են ՀՀ զինված ուժերի առջև, ինչպես միշտ` լիարժեք կատարում ենք: Չեմ կարծում, որ առօրյա նման խախտումների համար պետք է ձայն բարձրացնել, աղաղակել: Եթե այդպիսի փոքր խնդիրներին էլ մեր զինված ուժերն ի վիճակի չեն պատասխանել, մեծ պաշպանության իրականացման ժամանակ ինչպե՞ս ենք գործելու», - նշեց նախարարը` հավելելով, որ իրենք իրենց առջև դրված խնդիրներն այսօր իրականացնում են:
Սեյրան Օհանյանի բնորոշմամբ` հակառակորդի կողմից իրականացված գործողություններին հայկական կողմը տալիս է ադեկվատ պատասխան: