|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ-ն առավելագույնս հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գաղափարին, ըստ նրա` բանակցություններն այլընտրանք չունեն։ Այդ մասին Բաքվում հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:
Նա ողջունել է կրակի դադարեցումը և հույս հայտնել, որ դա կայուն և երկարատև բնույթ կկրի և հիմք կդառնա բանակցությունների վերսկսման համար:
«Ոչ մի հակամարտություն երբեք չի ավարտվում կողմերից մեկի հաղթանակով, դա միշտ բարդ փոխզիջումների շարք է, որին հարկավոր է գնալ հակամարտությունը վերացնելու և կայուն խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Մեդվեդևը: