|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղարաբաղյան հարցի լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջումների, միջազգային մասնակցության եւ բարի կամքի դրսեւորման վրա. այսօր, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, լրագրողներին ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Դեսպանը նշել է, որ ժամանակին հարցի լուծում մոտ է եղել, սակայն իրականություն չի դարձել երկու պետությունների ներքին խնդիրների ու տրամադրությունների պատճառով: Նա նաեւ ընդգծել է, որ նպատակահարմար չէ հարցի լուծումը փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս` այլ կառույցներում, քանի որ դա կխանգարի բանակցային գործընթացին: