|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում։ Դու դա պարտադրված էիր անել։ Քո հրաժարականը բացառապես ամիսներ շարունակ փողոցում ծավալված համառ և անզիջում պայքարի հետևանք է։
Սեփական ժողովրդին մանիպուլացնելու և մոլորեցնելու հերթական խղճուկ փորձերդ անխուսափելիորեն դատապարտված են տապալման։ Այո՛, և՛ Հայաստանում, և՛ Արցախում կա ապագա, բայց այդ ապագան բացառում է Նիկոլն ու նիկոլիզմը»։