|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանն իր պահվածքով միշտ էլ եղել է ահաբեկչական ու հանցագործ պետություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂՀ Թալիշ գյուղում ադրբեջանական զինուժի վայրագություններին` գյուղում մնացած խաղաղ բնակիչների հանդեպ: «Հետևաբար, ադրբեջանական զորամիավորումների նման պահվածքը ոչ բացառություն է, ոչ էլ տարօրինակ ինչ-որ երևույթ: Այդ պետությունը, դուք գիտեք, երկու օր առաջ էլ փոքր երեխայի է սպանել՝ ռմբակոծելով դպրոցը, մանկապարտեզը»,- ասել է Բաբայանը:
Դավիթ Բաբայանը հավելել է, որ ապրիլի 2-ին ադրբեջանական զորամիավորումները Թալիշ մտնելու փորձ են արել, սակայն հիմա ամբողջովին վտարված են: «Թալիշը հայկական է, հայկական էլ մնալու է»,- եզրափակել է Բաբայանը: