|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Այսօր տեղի է ունեցել խայտառակ ու ամոթալի միջադեպ Սարդարապատի հուշահամալիրի մոտ: Ոստիկանությունը խոչընդոտել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը հուշահամալիր։
Սև բերետավորների ու ոստիկանական այլ ստորաբաժանումների միջոցով մի քանի անգամ փորձ է արվել կանգնեցնել Կաթողիկոսի ընթացքը, բայց ի վերջո մեր հոգևորականներին հաջողվել է բարձրանալ մինչև վերջ և Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել: Այդ ամենն ակնհայտորեն տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրահանգով և նրա մուտքը հուշահամալիր ապահովելու համար:
«Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է ՀՀ օրվա իշխանությունների այդ քստմնելի արարքը:
Մենք դատապարտում ենք նաև նախօրեին ոստիկանության կողմից ՀՀ ԱԺ պատգամավորների ու շարքային քաղաքացիների նկատմամբ բիրտ, ապօրինի ուժի կիրառումն ու խուլիգանական պահվածքը:
Այս ամենը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այլևս չունի ժողովրդի աջակցությունը, չունի լեգիտիմություն և հենվում է բացառապես ուժային կառույցների, մասնավորապես՝ ոստիկանության վրա:
Ոստիկանական «սրերով» կարելի է կարճ ժամանակ իշխանություն պահել, բայց նույն այդ «սրերի» վրա հնարավոր չէ երկար նստած մնալ: Փաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա:
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում
28.05.2024թ.