|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի իր արհեստանոցում՝ կախված վիճակում հայտնաբերվել է գյուղի բնակիչներից 56-ամյա Դավիթ Դ.-ի դին: Yerkir.am-ի հետ զրույցում Ներքին Բազմաբերդի գյուղապետ Խաչատուր Նորեյանը հայտնեց, որ տղամարդուն հայտնաբերել է հարևանը:
Նրա խոսքով՝ Դավիթը զոդող էր` նորմալ, աշխատող, ընտանքին նվիրված մարդ, ուներ երեք զավակ, թոռներ: Թե ինչն է դրդել նրան այդ քայլին, ոչ ոք դեռ չգիտի: Ըստ գյուղապետի՝ իր համագյուղացին առողջության հետ կապված խնդիրներ չուներ, իսկ ինչ վերաբերվում է ֆինանսական հարցերին, ապա մյուսների պես ինքն էլ սովորական պարտքեր ուներ:
Մահվան հանգամանքները պարզելու համար փորձաքննություն է նշանակվել: