|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մարտի 29-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի բնակչի տան լույսերը վառվում են, սակայն երկու օր է` նա դուռը չի բացում և զանգերին չի արձագանքում: Նշված վայր մեկնած ոստիկանները բնակարանի խորդանոցի դարակաշարի վերևի հատվածում կախված վիճակում հայտնաբերել են 1981-ին ծնված երիտասարդի:
Yerkir.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տեղեկություններով` տղամարդը առողջական խնդիրներ է ունեցել։