|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հունիսի 30-ին, ժամը 18:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սվաճյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող շինության տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Աղետների բժշկության կենտրոնի» հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սվաճյան փողոցի թիվ 12/27 հասցեում գտնվող էլեկտրատեխնիկայի չշահագործվող արհեստանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:32-ին, մարվել` 19:13-ին: Այրվել է կախովի առաստաղը (մոտ 8 քմ), էլեկտրական լարեր (մոտ 3 գմ) և էլեկտրատեխնիկա: