|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր կյանքից հեռացավ հայ մշակույթի ականավոր գործիչներից մեկը՝ օպերային երգիչ, բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Նա համաշխարհային բեմերում հանդես եկած այն արտիստներից էր, որ բացառիկ ձայնի և տաղանդի շնորհիվ նվաճել էր միջազգային հանդիսատեսի սերն ու համակրանքը և մեր երկիրը լավագույնս ներկայացրել արվեստի այդ բարդ ու բարձր ոլորտում:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գեղամ Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև մեր ժողովրդին՝ բեմական արվեստի իր լավագույն ներկայացուցիչներից մեկի կորստյան կապակցությամբ: