|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 13-ին` ժամը 21.30-ին, քաղաքացի Մ.-ից ահազանգ է ստացվել, որ իր թոռը առավոտյան դուրս է եկել ընկերների հետ զբոսնելու Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի «Խաչի ձոր» կոչվող տարածքում և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր (27 հրշեջ-փրկարար՝ անձնական մեքենաներով):
Փրկարարները «Խաչի ձոր» կոչվող տարածքում՝ թփուտի տակ, 2004 թ. ծնված Յ. Հ.-ին հայտնաբերել են քնած:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են Մեղրու թիվ N զորամասի զինծառայողները: