|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հունիսի 16-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այրում գյուղի կայարանի մոտ ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ВАЗ-21011» մակնիշի (անհայտ պ/հ, վարորդ` 1994 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան ընկել է գետը:
Փրկարարները գետի երկայնքով օրեր շարունակ իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Հունիսի 22-ին, ժամը 15.23-ից դեպքի վայրում աշխատել են հատուկ ջրափրկարարական ջոկատից և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ:
Փրկարարները Դեբեդավան գյուղի մոտակայքում հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Մ.-ի դին: Ժամը 15.51-ին դին դուրս է բերվել գետից: