|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Օգոստոսի 27-ին` ժամը 20.10-ին, ահազանգ էր ստացվել, որ 2007 թ. ծնված Գ. Գ.-ն ընկել է Մայիսյան գյուղի ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Որոնողական աշխատանքներում ներգրավվել են Կամո, Հացիկ և Ոսկեհատ գյուղերից 60 գյուղացի:
Օգոստոսի 28-ին` ժամը 11.40-ի դրությամբ ,Շիրակի մարզի Հացիկ-Շիրակ գյուղերի միջև ընկած վայրից 8 կմ հեռու` Շիրակ գյուղի մոտակայքում, ջրափրկարարները հայտնաբերել են նախորդ օրը ջրանցքն ընկած Մայիսյան գյուղի բնակիչ` 2007 թ. ծնված Գ. Գ.-ի դին: