|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 25-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Արարատի մարզի Վերին Դվին գյուղի ջրանցքի մոտակայքում երեխա է կորել (ենթադրվում է, որ ընկել է ջրանցքը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արտաշատի ՀՓՋ-ի օպերատիվ և հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Ժամը 14.20-ին Այգեզարդ գյուղի գերեզմանատան մոտակայքում` ջրանցքում, հայտնաբերվել է Վերին Դվին գյուղի Ժուկովի փողոցի տներից մեկի բնակիչ` 2013 թ. ծնված Կ. Ս.-ի դին:
Ժամը 14.25-ին դին տեղի ուժերով դուրս է բերվել ջրանցքից: