|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Օհանյանի մահվան դեպքի առթիվ:
11.03.2016թ.` ժամը 15:45-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում ժամկետային զինծառայող, շարքային Սարգիս Դավթի Օհանյանն իրեն ամրակցված նռնակի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է:
Հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով կատարվել են դեպքի վայրի, Ս.Օհանյանի դիակի արտաքին, դեպքի պահին նրա հագին եղած զրահաբաճկոնի և հագուստների զննումներ: Դրանց արդյունքները բավարար հիմքեր են տվել ենթադրելու, որ նռնակը պայթել է Ս.Օհանյանի գործողությունների արդյունքում:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար։