|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Yerkir.am-ի տեղեկություներով՝ վիրավորներին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Ըստ ՆԳՆ տարածած տեղեկատվության՝ մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց:
Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար: