|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.26 |
| EUR | ⚊ | € 417.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.8654 |
| GBP | ⚊ | £ 484.89 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Եվրախորհրդարանում կազմակերպվել է ցուցահանդես՝ «Ցեղասպանություն՝ Ցեղասպանությունից հետո» խորագրով:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը հայտնեց, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայկական Ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցությամբ, որի տնօրենն է Սամվել Կարապետյանը:
Դեմիրճյանը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է Եվրախորհրդարանում ներկայացնել հայկական կոթողների, հատկապես՝ եկեղեցիների վիճակը՝ Ցեղասպանությունից առաջ և հետո:
«Մի քանի ժամից ցուցահանդեսը վերջնական տեսք կունենա, սակայն պաշտոնական բացումը կլինի վաղը երեկոյան: Ցուցահանդեսին ներկա կլինեն պատգամավորներ, քաղաքական գործիչներ և անհատներ»,-նշեց Դեմիրճյանը:
Հունաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Նիկոս Անդրոլաքիսի հովանավորած ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ: