|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մկնդեղից թունավորված էջմիածնցի 1-ամյա փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին «Մուրացան» բժշկական կենտրոնի թունաբանության և մանկական վերակենդանացման բաժանմունքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 24-ին Էջմիածնից «թունավորում» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1-ամյա երեխա: Նախնական տեղեկություններով` երեխան մկնդեղ է կերել:Բժշկի խոսքով՝ մկնդեղն այժմ չունի այնպիսի վտանգավոր հատկանիշներ, ինչպես նախկինում, քանի որ ներկայումս արտադրվող մկնդեղի մեջ արսեն չի պարունակվում: Ըստ բժշկի` դա է պատճառը, որ թունաքիմիկատը փոքրիկի կյանքին վնաս չի տվել: Նշենք, որ համապատասխան բուժօգնությունից հետո փոքրիկը լիովին ապաքինվել է: