|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն անդրադարձան ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համաձայնագրի կնքմանը: Ազատ Արշակյանի կարծիքով՝ դրանով էլիտայի մեջ փոփոխություն է տեղի ունենում, էլիտայի մի մասը հանձնվում է ՀՅԴ-ին:
«Տեսնում ենք որ փուլ առ փուլ իշխանափոխություն է տեղի ունենում: Հանրապետական կուսակցությունը աստիճանաբար ուզում է իշխանությունը հանձնել Դաշնակցությանը: Հանրապետականը արդեն լուծել է իր ծրագրերը, և քանի որ ասպարեզում այլ քաղաքական ուժեր չկան, ապա պահպանողական կուսակցությունը իր տեղը զիջում է սոցիալիստական ազգայնական ուժին»,-ասաց Ազատ Արշակյանը:
Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ քաղաքական համաձայնության կնքումը հաջորդ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ենթադրում է լուրջ քաղաքական փոփոխություններ և լուրջ քաղաքական համագործակցություն: Ըստ պատգամավորի՝ այդ համագործակցությունը կտա իր դրական արդյունքները: Պատգամավորը շեշտեց, որ համագործակցությունը ոչ թե գաղափարական միավորման մասին է, այլ ծրագրում ներառված մի շարք կետերի շուրջ համագործակցություն: Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով՝ քաղաքական համագործակցության կնքումը նշանակում է, որ իշխանությունը պատրաստվում է գնալ արմատական փոփոխությունների և նրան լրացուցիչ քաղաքական ռեսուրսներ են անհրաժեշտ: