|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մի քանի ընտանիքների` անօրինական ճանապարհով հարստություն կուտակելը, դատաիրավական համակարգի անարխիան, համատարած թալանն ու մարդու իրավունքների ոտնահարման դրսևորումները խլեցին մեր ժողովրդից հավատը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ և երրորդ ԱԺ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը:
Ըստ նրա` հնարավոր է վերականգնել մեր ավերված տնտեսությունը, հնարավոր է նաև ետ բերել 1.6 մլն արտագաղթածներին, սակայն այն հավատը, որը գոյություն ուներ 90-ականների սկզբներին, չնայած սոցիալ-տնտեսական ծանր պայմաններին, չափազանց դժվար է վերականգնել:
Աղասի Արշակյանը տրամաբանական և սպասելի համարեց Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: «Սա վերջին 16 տարիների ընթացքում ամենաշրջահայաց քայլն էր, այն դեռևս 1997 թվականին սկսված քաղաքականության տրամաբանական շարունակությունն է»,- ասաց նա: