|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մոսկվան չի թաքցնում Երևանի հետ ռազմատեխնիկական համագործակցության փաստը և կոչ է անում Բաքվին` ըմբռնումով մոտենալ դրան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է ТАСС-ը։
«Մենք արդեն դիվանագիտական խողովակներով տեղեկացրել ենք ադրբեջանական կողմին, որ Ռուսաստանը կապված է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններով, զարգացնում է այդ թվում նաև ռազմատեխնիկական համագործակցություն»,- ասել է նա:
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան զենքի մատակարարման ժամանակ հաշվի է առնում տարածաշրջանում առկա բոլոր վտանգները:
«Զենքի բոլոր մատակարարումները` ինչպես Հայաստանին, այնպես էլ բարեկամական Ադրբեջանին, իրականացվում են` տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը հաշվի առնելով»,- նշել է նա: