|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Խորհրդարանական բառապաշարը, իհարկե, ինչքան ավելի քաղաքակիրթ լինի, այնքան ավելի լավ, բայց տեսնում ենք, թե տարբեր երկրների պառլամենտներում ինչեր են տեղի ունենում` կռիվներ, ձեռնամարտեր եւ այլն. լրագրողներին այսօր ասաց ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` անդրադառնալով ԱԺ-ում վերջերս հնչած արտահայտություններին:
Իհարկե, ցանկալի է, նշեց բանախոսը, որ երկխոսությունը լինի առավելագույնս քաղաքակիրթ եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
«Բայց քանի որ քաղաքական գործընթացներ են, մենք նաեւ պետք է ըմբռնումով մոտենանք մերթ ընդ մերթ նման լեզվակռիվներին, եթե կարելի է այդպես ասել` բանավեճերին»,- նշեց Արթուր Բաղդասարյանը: