|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Տարոն Չախոյանին ասեք, որ իր սիրելի իշխանությունից ոչ ոք չի կարողանում ասել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Տարոնին հիշեցրեք, որ իր շեֆն է բանավոր պայմանավորվածությունների մասին հայտարարել նույն Պետրոս Ղազարյանի մոտ, որի պատճառով հանձնվել է Կովսականը։ Հիշեցրեք, որ իր շեֆի հրամանով (հույս ունեմ գրավոր) է Վաղո Հարությունյանը զորքերը հետ քաշեր և հանձնել Գորիս-Կապանը։ Հիշեցրեք, որ նոյեմբերի 9-ի թուղթը իր շեֆն է անվանել հայ ժողովրդի համար անասելի ցավոտ։
Տարոնին ցույց տվեք Ալիևի և Էրդողանի ելույթները ՀՀ ընդդիմության` մասնավորապես Դաշնակցության մասին և համադրիի իր ու իր շրջապատի ելույթների հետ։ Հազիվ թե տարբերի։
Եվ առհասարակ Իշխան Սաղաթելյանը և մյուս բոլոր դաշնակցականները պատասխան տալիս են իրենց արածների, ասածների, ոչ թե տարոնչախոյանների հասկացածի համար։
Հ.Գ. Հա ու մեկ էլ թուրքիայի դրոշ վառելու դեմ խոսելու թեման թարգեք, ամոթ է արա։
Արմեն Գրիգորյան
Տնտեսագետ