|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց «ԱԱՀ-ի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշումը, որը կառավարության կողմից անհետաձգելի է ճանաչվել:
«Խոսքը վերաբերում է, օրենքով սահմանված կարգով, անհատ ձեռնարկատեր չհանդիսացողների կողմից թեթև մարդատար ավտոմեքենաների ներմուծմանը ԵՏՄ անդամ երկրներից»,- ասաց Վաչե Գաբրիելյանը՝ հավելելով, որ պետք է կարգավորվեն որոշ իրավահարաբերություններ:
Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը խնդրեց ավելի հստակ ներկայացնել, այսինքն` ԱԱՀ չե՞ն վճարելու:
Վաչե Գաբրիելյանը հաստատեց` այո, չեն վճարելու ԱԱՀ:
Վարչապետը հավելեց, որ տարին մեկ անգամ իր անձնական օգտագործման համար մեքենա ներկրողը կարող է ազատվել ԱԱՀ վճարումից: