|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հովիկ Աբրահամյանն այսօր, նախքան կառավարության բուն օրակարգին անցնելը, անդրադարձավ ԵՏՄ երկրներից մեքենաների ներկրման ժամանակ մաքսակետերում ԱԱՀ գանձելու հարցին: Վարչապետը նշեց, որ սա նոր խնդիր չէ, Ղազախստանում ևս եղել է անցումային դրույթների սահմանափակում:
«Այս խնդրի հետ կապված` ՀՀ կառավարությունը ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ իր գործընկերների հետ ԱԱՀ հարկման անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: Այս խնդիրը քննարկել ենք նաև երկրի նախագահի հետ և որոշել վերանայել այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը՝ ԱԱՀ-ի հարկման անցումային դրույթները վերացնելու համար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: