|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Խաչատրյանը հարց ուղղեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Վերջինս նախ շնորհակալություն հայտնեց հարցի համար` ասելով, որ դրա համար մի քանի պատճառ ունի, սակայն չհասցրեց ասել, թե որոնք են այդ պատճառները:
Արձագանքման ժամանակ Ռուզան Խաչատրյանը ասաց, որ կուզենա հնչեցվող հարցի վերաբերյալ լսել նախարարի վերջին խոսքը: Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է վերջին խոսքին, ասում են` եթե ուզում ես Աստծոն զվարճացնել, ապա պատմիր նրան քո պլանների մասին: Կարծում եմ` վերջին խոսքի համար ես դեռ երիտասարդ եմ: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր պատգամավորներին համատեղ աշխատանքի համար, շնորհակալություն եմ հայտնում լրագրողներին իմ համեստ անձին այդքան ուշադրություն դարձնելու համար»:
ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն էլ արձագանքեց. «Ի՞նչ վերջին խոսք, սա դեռ նոր սկիզբ է»: