|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ալիևի վերջին հայտարարությունները Զանգեզուրի մասին՝ Նիկոլի դեպի Սյունիք գաղտնի ուղևորության ֆոնին, անշրջելի գործընթացի սկիզբ են: Խոսքը գնում է ազգային ինքնիշխանության կորստի սկզբի մասին:
Ի վերջո, ինքնիշխանությունը կարող է ոտնահարվել ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև այն ժամանակ, երբ Հայաստանը համարժեք չի արձագանքում թշնամիների ագրեսիվ հայտարարություններին:
Համոզված եմ, որ ՀՀ ԱԳՆ երեկվա հայտարարությունից հետո մենք մեզ ավելի վստահ չզգացինք, իսկ Սյունիքի բնակիչների կյանքը ավելի անվտանգ չդարձավ»: