|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը քաղաքացիական իր պարտքը կատարեց Վ. Բրյուսովի անվան հենակետային վարժարանում տեղակայացված 5/20 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ քվեարկել է հանուն մեր ապագայի:
«Ես վստահ եմ, որ մենք այսօր նոր սկիզբ ենք դնելու Հայաստանի համար, վստահ եմ, որ ամեն ինչ դեպի լավն է գնալու»,- ասաց նա: Մարգարյանի կարծիքով` հանրաքվեից հետո երկրում կձևավորվի նոր քաղաքական դաշտ և կստեղծվի իրական մրցակցության հնարավորություն:
«Այսօրվա իրականության մեջ քաղաքական կարիերա հետապնդող մարդիկ վաղվանից կփորձեն աշխատել, ժողովրդին նախապատրաստել և ժողովրդի քվեով գալ իշխանության»,- եզրափակեց նա:
Ի դեպ, Հրանտ Մարգարյանը նաեւ ասաց, որ լուրջ ընտրախախտումների մասին ահազանգեր ինքը չի ստացել: