|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ Demokratahber-ի՝ նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիան օրեցօր ավելի շատ զոհ է տալիս, նա ասել է. «Փորձում են մեր համբերությունը: Թող լավ իմանան, որ Թուրքիան միշտ, ամեն պահի և բոլոր դրություններում չի վարանի կիրառել ինքնապաշտպանության` իր իրավունքը»:
Էրդողանը հայտնել է, որ նման հարձակումներն ավելի վճռական են դարձնում իրենց` պատասխան հարված տալու հարցում:
Նշենք, որ ահաբեկչությունից հետո Էրդողանը հետաձգել էր այսօր Ադրբեջան կատարելիք իր այցը: