|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ֆրանսիայի Մարինյան քաղաքում թուրքական մզկիթի առջև բախումներ են տեղի ունեցել Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) կողմնակիցների և մզկիթի մոտակայքում գտնվող մարդկանց միջև. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Haberler լրատվակայքը, հղում անելով ֆրանսիական France Bleu ռադիոկայանին, նշում է, որ քաղաքում ցույց անող` ՔԲԿ-ի համակիրներից կազմված 60 հոգանուց խումբը պատրաստվել են մուտք գործել մզկիթ: Նրանք վանկարկել են Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ կարգախոսներ: Բախման պատճառ է դարձել այն, որ մզկիթի մոտ գտնվող մարդիկ թույլ չեն տվել ցուցարարներին մտնել մզկիթ: Դեպքը տեղի է ունեցել ուրբաթօրյա նամազի ժամանակ:
Բախման ժամանակ վիրավորվել է 6 հոգի: Նրանք ստացել են թեթև վնասվածքներ:
Ֆրանսիական ոստիկանությունը բախվող խմբերի դեմ կիրառել է արցունքաբեր գազ: Կան ձերբակալվածներ:
Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Բորդո քաղաքում գտնվող Թուրքիայի դեսպանատան առջև ՔԲԿ-ի մի խումբ կողմնակիցներ բողոքի ակցիա էին կազմակերպել: