|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ կասկածվող քաղաքացիներին Թուրքիան արտահանձնել է երրորդ երկրների, օրինակ՝ Վրաստանին կամ Ուկրաինային։ Այդ մասին ասել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը. հայտնում է РИА Новости-ն:
«Շատ հաճախ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք կասկածվում էին ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ, արտահանձնվել են ոչ թե Ռուսաստանին, այլ երրորդ երկրների, որոնց հետ մենք կա\'մ չունենք դիվանագիտական հարաբերություններ (Վրաստան), կա\'մ հարաբերությունները լարված են (Ուկրաինա): Եթե կասկածյալն արտահանձնվում է այդ երկրներին, նրանց ձերբակալության ուղղությամբ մեր գործողությունների հնարավորությունները դառնում էին զրոյական»,- ասել է նա: