|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Երեկ գիշեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում լյարդի անբավարարությունից մահացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Հոպոպ մականունով հայտնի Սերոբ Խաչատրյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» ԲԿ-ի մամլո խոսնակ Շուշան Հունանյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Խաչատրյանն իրենց մոտ էր տեղափոխվել երեկ: Նա տառապում էր նաև քրոնիկ հիվանդություններով:
Նշենք, որ Սերոբ Խաչատրյանը զբաղվում էր բիզնես գործունեությամբ: Նա էր վերահսկում Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Խաչատրյաններին պատկանող ամառանոցային համալիրը: Հավելենք նաև, որ նրա որդու՝ Մայիս Խաչատրյանի և եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի մասնակցությամբ հիշյալ վայրում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի վերաբերյալ գործը ներկայումս քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: